Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, ասել է.
«Բացասական եմ վերաբերվում: Համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, իրեն պետք է թույլ չտա նման ձևով, նման ոճով արձագանքել: Առավել ևս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի»:
Իսկ հարցին՝ այսինքն, թեկուզ ձեր ընկերն է Արթուր Վանեցյանը, դուք անընդունելի՞ եք համարում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
«Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, իմ ամենամեծ ու ամենակարևոր ընկերն իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»:
Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ այս հայտարարություններից հետո դեռ չի հանդիպել Վանեցյանին և իր տեսակետը նրան չի հայտնել:
Կարդացեք նաև՝ Եթե սպան նման բան է անում` նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի մասին
Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան