▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն թուղթ ու գրիչի համար պիտի ՊԵԿ-ին տեղյա՞կ պահեն. Նաիրա Զոհրաբյանը մտահոգված է

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասել է, թե այդ նախագծի համաձայն ինչ տեղեկատվություն են պարտավոր ներկայացնել ՀԿ-ները՝ տարեկան հաշվետվության մեջ: Ըստ այդմ, նրանք հարկ վճարողի հաշվառման, գտնվելու վայրի, հեռախոսահամարի, գործադիր մարմնի ղեկավարի անվան, գործունեության նպատակների եւ այլ տեղեկատվության հետ պետք է ներկայացնեն նաեւ կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նաեւ ՀԿ-ները պետք է ներկայացնեն իրականացրած նիստերի քանակը, իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն, դրամական կամ գույքային տարեկան մուտքերի քանակը, օգտագործված միջոցները եւ կամ շարժական, անշարժ գույքը, ձեռնարկատիրական գործունեության մասին եւ մի շարք այլ տեղեկություններ: ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ ՀԿ-ների օրենքով նախատեսված թափանցիկության դրույթով պայմանավորված՝ կարեւորվել է նաեւ ՀԿ-ների գործունեության մասին հանրային իրազեկվածության խնդիրը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխանցել է ՀԿ-ների մտահոգությունը, որոնք  հարցնում են՝ «որ ասում եք գույքի մասին տեղեկությունները հայտնեն՝ տետր, թուղթ, գրիչ, դա գույքայի՞ն է, թե՞ ոչ: Եթե դա չհրապարակվի, կարո՞ղ է ճնշման լծակ դառնա ՀԿ-ի վրա, սահմանը ո՞րն է, ամբո՞ղջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի»: 

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին