▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենակարևորն իմ կյանքում Նա էր, անտանելի եմ կարոտում. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Էսօր Հայրիկիս աճեցրած, ծառաշատ այգում ամեն ինչ ասես նույնն էր, արևը` նույն չարաճճի ճառագայթներով, հայրիկիս հյուրընկալ սեղանը` լի իրեն սիրող ու մեծարող հյուրեր- ազգականներով, քույրերս, բարեկամներն ու ընկերները, իր հավատարիմ շունը` Լեդին, իր ձեռքով կահավորած տունն ու այգու պարագաները... Ամեն ինչ կար, բայց չկար Նա:
Ամենակարևորն իմ կյանքում Նա էր, իսկ նա` չկար (((( Աչքերիս մեջ ուզում էի անմահացնել արևի շողը, այգին ու շանը..., բայց դրանից մանկությունից մինչև կյանքիս վերջին շունչն իմ կանաչ աչքերով սերը` Հայրս, էլ հետ չի դառնա....( Հ.գ. Հայրս փոքր ժամանակ ինձ լողացնում էր կոնտրաստային ցնցուղով` սառն ու տաք, ասում էր օգտակար է) և ճիշտ էր...

/filemanager/uploads/Nazeni_Hovhannisyan_2.jpg
2. Սովորեցրել է ինձ գործել.. շյուղերով ու հելունով գործել) (5 շյուղով գուլպան հեշտ բան չէ)
3. Հայրս գիտեր աշխարհի բոլոր օպերաները))
4. Ինձ սովորեցրել է սիրել սպորտը` նայել ֆուտբոլ, խաղալ շաշկի ու շախմատ, նայել ֆորմուլա մեկ:
5. Հայրս, ինձ սովորեցրել է լինել ու մնալ միշտ կանացի, ինչ էլ, որ լինի, ու երբեք չկորցնել արժանապատվությունը: )) Աշխարհի ամենասիրուն բանն է հիշողությունը, հետքրքրիր է դու՞ք ինչ եք սովորել ձեր հայրերից կամ ինչն եք հիշում:
Ես անտանելի եմ կարոտում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին