▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենայն ցավով ուզում եմ արձանագրել հետևյալը». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ի ցույց դրեց արժեքային իր պատկանելիությունը։ Իր հետ անհամաձայն ուժերին և անհատներին որակելով հակապետական ու ազգի դավաճան՝ նա փաստեց, որ ամբողջատիրական մտածողության և աշխարհայացքի կրող է։ Ամենայն ցավով ուզում եմ արձանագրել հետևյալը․ դա ժողովրդավարական պետության վարչապետի ելույթ չէր, այլ՝ դուչեի։
Հետգրություն․ Ես համաձայն չեմ այդ հանրաքվեի հետ և սպասում եմ ելույթից բխող հետևանքներին։ Եվ, այնուամենայնիվ, մենք ամբողջատիրական ռեժիմի վերածելու հայրենիք չունենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին