ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ հանձնաժողովում 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողի հարցին՝ «արդյո՞ք հաջորդ տարվա բյուջեն հաշվարկելիս ադրբեջանական վերջին ագրեսիան հաշվի է առնվել», պատասխանել է․ «Պետք է բոլորս ապրենք՝ հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը, պետք է ի նկատի ունենալ, որ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»։ Լրագրողի դիտարկմանը, որ այսինքն՝ «ամենօրյա կրակոցը դարձել է նորմալ բա՞ն Ձեզ համար», Քերոբյանն արձագանքել է. «Իսկ ձեզ համար չի՞ դարձել նորմալ բան, կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և իրենց տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, և եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որ կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը»։ |
«Ամենօրյա կրակոցը դարձել է նորմալ բա՞ն Ձեզ համար». լրագրողը՝ Քերոբյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet