▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կբացառվի՞ թուրքերին և ադրբեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը. Քերոբյանի արձագանքը

«Խոսքն այն մասին չէ, որ ով դիմի կստանա ՀՀ քաղաքացիություն: Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ոստիկանության կողմից կատարվելու են, և ես կարծում եմ, որ այդ մտավախությունները այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն և չենք ունենա իրավիճակ, որով կունենանք չափազանց շատ երկքաղաքացիներ՝ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող»,-լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տալ այն մարդկանց, որոնք 150 հազար դոլարից ավելի ներդրում կանեն Հայաստանում, ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանն ասել է․ «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս նախագծով կլուծվի երկու հարց՝ միգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին