▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ameriastream. Արագ ու հարմարավետ դրամային փոխանցումներ` աշխարհի ցանկացած կետից

Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ:

Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը` Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը:


Ameriastream-ով գումար փոխանցելու համար պետք է ameriastream.ameriabank.am կայք-էջում մուտքագրել ուղարկողի և ստացողի հեռախոսահամարները, վճարային քարտի տվյալները և փոխանցվող գումարը:

Գործարքի ավարտին համակարգը տրամադրում է ութանիշ գաղտնաբառ, որը պետք նախընտրած անվտանգ ճանապարհով փոխանցել ստացողին: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` բանկոմատի «Առանց քարտի գործառնություններ» բաժնում մուտքագրելով համապատասխան գաղտնաբառը:


Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից առավել հարմար և արագ տարբերակով:


«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական
տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին