▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20, 30 ու 40 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին: Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել: Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին