▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիրյան փողոցում կրակոցներ արձակածը իշխանական մեծահարուստի որդի է եղել․ նոր մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ Ամիրյան 18 հասցեում քիչ առաջ կրակոցներ են հնչել, կա վիրավոր։


Irakanum.am  տեղեկություններով՝ վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։

«Այս պահին դեպքի վայրում իրավապահներն են, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենայի համարանիշները ամենայն հավանականությամբ պատկանում են հիշյալ մեծահարուստի ընտանիքին։ Այս պահին զերծ ենք մնում անունը հրապարակելուց, վերջնական ճշտումներից հետո կտեղեկացնենք լրացուցիչ։

Ի դեպ կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Կարդացեք նաև՝ Երևանի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին