▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր, որ մեզ մոտ աղետ է սպասվում»․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ դեսպանատունը մի քանի անգամ հուշեց, որ աղետ ա սպասվում մեզ մոտ։ Հսկվում էին մետրոները, պետական կառույցները։ Անընդհատ ահազանգեր էին լինում։

Քաղաքացիները ահազանգում էին, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ ունեն Հայաստանում։

Այս ամենից հետո, ովքեր, որ հավատում են, թե հայերի անփութությունն էր պայթյունի պատճառը, և իբր դավադարության տեսություն է պայթյունի պատճառն ուրիշ տեղ տեսնելը, նրանք այդ դավադրության համակարգի մաս են կամա, թե ակամա։

Սուրմալուի պայթյունը մեկնարկն էր։ Այժմ Թուրքիան ունի անթիվ քանակությամբ աղետներ իրագործելու հնարավորություն Հայաստանում, այն բանից հետո, երբ դավաճանները «խաղաղության» դարաշրջանով կոխել են մեր երկրի ներս ցեղասպաններին։

Ուշադրություն դարձնելու դեպքում կնկատեք, որ նրանք, ովքեր պայթյունի մեջ մեղադրում են հայերի անփութությանը, նրանք նաև խաղաղության դարաշրջանով հայերին վերացնելու ծրագրի սատարողներն են կամա, թե ակամա։

Իսկ հայերի անփութությունը իրականում հենց իրենք են, որ դավաճանին աջակցելով՝ թույլ տվեցին երկիրը անփույթ, անտիրական վիճակի հասնի՝ իրենց դնելով վերին արտի ցորենի տեղ»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին