▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական

ԱՄՆ-ը երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգթոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից:

Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական բաժնի հարցման:

Ըստ Պետքարտուղարի խոսնակի՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID-ի դեմ պայքարի համար և մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին