▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի կոյուղիներում միլիոնավոր դոլարների ոսկի և արծաթ են հայտնաբերել

 

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանի (ASU) ուսումնասիրողները պարզել են, որ ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք մետաղ է գտնվում բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքների կոյուղիներում, գրում է Gizmodo-ն։
 
Նշվում է, որ դրանք բնակիչների կողմից կոյուղում են հայտնվում պատահաբար զուգարանը, լվացարանը կամ լոգարանի ջրահեռացման համակարգը նետելու պատճառով։
 
Ուսումնասիրողները նմուշ են վերցրել National Biosolids Repository շտեմարանում պահվող կոյուղու չորացված և կարծր նյութերից և պարզել են, որ ամեն մի տոննա կեղտում առկա է մոտ 280 դոլար արժեքով մետաղ։
 
Ուսումնասիրողները նշել են, որ ամեն տարի առնվազն մեկ միլիոն բնակչություն ունեցող ամերիկյան քաղաքները մոտ 13 միլիոն դոլարի մետաղներ են նետում կոյուղի։
 
Բացի ոսկուց և արծաթից՝ կոյուղում հայտնվում են նաև այլ արժեքավոր մետաղներ և քիմիական տարրեր՝ պղինձ, ֆոսֆոր, պողպատ, պալադիում, մանգան, ցինկ, իրիդիում, ալյումին, կադմիում, տիտան, գալիում։ 

Gizmodo-ն գրում է, որ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի պետական համալսարանի (ASU) ուսումնասիրողները պարզել են, որ ավելի քան 13 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք մետաղ է գտնվում բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքների կոյուղիներում:

Ուսումնասիրողները նմուշ են վերցրել National Biosolids Repository շտեմարանում պահվող կոյուղու չորացված և կարծր նյութերից և պարզել են, որ ամեն մի տոննա կեղտում առկա է մոտ 280 դոլար արժեքով մետաղ։ Դրանք բնակիչների կողմից կոյուղում են հայտնվում պատահաբար զուգարանը, լվացարանը կամ լոգարանի ջրահեռացման համակարգը նետելու պատճառով։  Ուսումնասիրողները նշել են, որ ամեն տարի առնվազն մեկ միլիոն բնակչություն ունեցող ամերիկյան քաղաքները մոտ 13 միլիոն դոլարի մետաղներ են նետում կոյուղի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին