Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը.
«Արտակարգ նորություն Միացյալ Նահանգներից.
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր»,- գրել է Ղավալյանը:


