▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն անցավ ՌԴ-ին «նվաստացնելու» իր քաղաքականության հաջորդ քայլին

ԱՄՆ նախագահ Բ.Օբաման և Կուբայի առաջնորդ Ռ.Կաստրոն մոտ ժամանակներս հանդես կգան հայտարարություններով և «կբացատրեն», թե ինչո՞վ է պայմանավորված Վաշինգտոնի և Հավանայի միջև սկսված սիրախաղը, որն ընդհատվել էր 53 տարի առաջ։ ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է վերաբացել իր դեսպանատունը «Անկախության Կղզում» և վերականգնել տնտեսական և ֆինանսական հարաբերությունները վերջինիս հետ։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի և Կուբայի շատ ՍԵՐՏ հարաբերություններն ընդհատվեցին 1959 թ.հունվարի 1-ին, երբ կոմունիստները, Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ «գահընկեց» արեցին ԱՄՆ դրածո Ֆ.Բատիստային։ Իսկ հետո՝ 1962թ. ԿՈՒԲԱՅԻ «պատճառով» տեղի ունեցավ «Կարիբյան Ճգնաժամը», որը պետք է դառնար ԵՐՐՈՐԴ համաշխարհային պատերազմի պատճառ։ Սոցիալիստական Կուբան ընդհուպ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը «ապրում» էր մեծ մասամբ Մոսկվայից ստացած գումարներով։ Իսկ այդ ընթացքում էլ Վաշինգտոնը Կուբայի դեմ կիրառում էր ԲՈԼՈՐ տեսակի տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, որով փորձում էր թուլացնել Ֆ.Կաստրոյի դիրքերը։ Այս տարվա հուլիսի 11-ին Կուբա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ ՌԴ նախագահ Վ.Պուտինը «ներեց» Հավանայի կուտակած 35 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԼԱՐ պարտքը...Ո՞նց այստեղ չհիշել, թե մեր ստրատեգիական գործընկերը ինչպես ՀՀ-ից «ՍՏԱՑԱՎ» 98 միլիոն դոլլար պարտքը...

Հ.Գ.

ԱՄՆ-ն անցավ ՌԴ-ին «նվաստացնելու» իր քաղաքականության հաջորդ քայլին։ Միջազգային շուկայում նավթի գների կտրուկ նվազեցնելուց և ՌԴ-ում ծանր ֆինանսատնտեսական վիճակ ստեղծելուց հետո, Վաշինգտոնը որոշել է «իրենով» անել նույնիսկ «անտեսված» պետություններին, որոնք լավ հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ։ Վաշինգտոնը սկսեց Կուբայից։ Չեմ զարմանա, եթե մոտ ապագայում Բ.Օբամայի վարչակազմը բարիդրացիական հարաբերություններ հաստատի նաև Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Զիմբաբվեի կամ նույնիսկ Սիրիայի ղեկավարների հետ։ Եվ այդ ամենը նա կանի միայն ՄԵԿ նպատակով՝ ապացուցի Ռուսաստանին, որ աշխարհի ՄԻԱԿ գերտերությունը ԱՄՆ-ն է։ Անհրաժեշտության դեպքում և՛ կպատժի, և՛ «կների» և առանց շատ մեծ «ծախսերի» իրենով կանի ում ցանկանա։

 

Գագիկ Համբարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին