▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ն չի քննադատում ՀՀ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Զախարովա

ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում ՀՀ իշխանություններին՝ հանրահավաքները ճնշելու համար: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ТАСС-ի հաղորդմամբ՝ դիվանագետը համեմատել է Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերի վերաբերյալ այդ երկրներում ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունները։

«Ահա և ողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգթոնն իր դեսպանատան շուրթերով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացնել պատասխանատու կերպով, և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ընդհակառակը, ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից հրահրված անկարգություններին։ Սա «կանոնների» վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկեր է, որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, ելնելով տվյալ պահի հանգամանքներինց, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարացնելու համար»,- գրել է Զախարովան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին