▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում 58-ամյա հայը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 300 կգ մարիխուանա տեղափոխելու համար

Անցյալ տարի Գլենդելում 360 կգ մարիխուանա տեղափոխելիս ձերբակալված Աշոտ Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել: Այս մասին հայտնում է  Springfield News-Leader-ը: Ոստիկանները 2015   թվականի հունվարին մարիխուանա են հայտնաբերել նրա  սառնարան-մեքենայի թափքում:   58-ամյա Աշոտն իրեն մեղավոր է ճանաչել  տարածման նպատակով թմրանյութ պահելու համար:

Գրիգորյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Բանտում 120 օր անցկացնելուց հետո դատավորը որոշում կկայացնի, թե կարելի է արդյոք Գրիգորյանին ազատել` դատապարտելով 5-ամյա պայմանական ժամկետի:  Այս դեպքում, սակայն, մեղադրյալ պետք է 4 000 դոլար տուգանք  վճարի, քանի որ հենց այդ գումարն է ստացել Կալիֆորնիայից Նյու Յորք մարիխուանա տեղափոխելու համար:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին