▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում բերման է ենթարկվել սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանը

Օրեր առաջ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ազգությամբ հայ, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին։ Նրա մեքենայից առգրավվել է շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և ատրճանակ:

Աշխարհի կրկնակի չեմպիոնի լրատվամիջոցների հետ կապերի մենեջեր Աննա Մնացականյանը կայքին տեղեկացրել է, որ Կամո Ունանյանի փաստաբանը հայտնել է, որ վերջինս տեղափոխել են ԱՄՆ-ի ոստիկանության պետդեպարտամենտի հատուկ բաժին, սակայն առաջիկայում նրան բաց կթողնեն:
Փաստաբանը Աննա Մնացականյանի միջոցով փոխանցել է նաև, որ  բավականաչափ հիմքեր չկան նրան կալանավորելու համար և նա ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ մեկ տարի է, ինչ չեմպիոնը տեղափոխվել է ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով:

Նյութի աղբյուրը`«Փաստինֆո»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին