Լոս Անջելեսում առցանց աճուրդում վաճառվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը` նրա ստորագրությամբ:
Նշենք, որ «Իմ պայքարը» (գերմ.՝ Mein Kampf), Ադոլֆ Հիտլերի գիրքն է, համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները` նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Սկզբում գիրքը կոչվել է «4,5 տարվա պայքարը՝ կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»։ Հրատարակիչը՝ Մարկս Ամաննը, համարելով գրքի վերնագիրը չափազանց երկար, կրճատել է` դարձնելով «Իմ պայքարը»։