▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան այցելում է Հայաստան

Ս.թ. նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ դ-ր Մայքլ Քարփենթերը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացավ հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Նա հանդիպեց այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են ենթասպաների դպրոցում  առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ընդ որում, ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ:

Նա նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի շտաբ և հանդիպում ունեցավ այն զինծառայողների ու հրամանատարների հետ, ովքեր ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցել են խաղաղապահ առաքելությունների աշխարհի տարբեր վայրերում: 

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը անվտանգության ոլորտում երկարամյա գործակցություն ունեն, որը խարսխված է հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամության վրա: 21-րդ դարում եվրոպական անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո անչափ կարևոր են Հայաստանի և Միացյալ Նահանգներ համատեղ ջանքերը միտված  տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդմանը և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականի առաջ մղմանը», - նշեց դ-ր Քարփենթերը:    

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին