▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսիններով էնքան են խառնված իրար, որ առավոտը զոռով հանում են, ուղարկում հեծանիվ քշելու». Սրբազան

«Ամուսիններով էնքան են խառնված իրար, որ առավոտը զոռով հանում են, ուղարկում հեծանիվ քշելու, զոռով ուղարկում են մարզեր` շրջագայությունների: Էդ զոռող աղջկան էլ եմ ճանաչում, մոտիկից եմ ճանաչում, ցավոք սրտի: Հետո կասեմ` անուն-ազգանունով:

Էդ բոլորը մենք գիտենք...»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Մարմնավորված սատանա է, դեմքը նայեք` ատամները, բան, սարսափելի կերպար է սա: Ձայնը, ես գիտեմ` տեղեր կա, անջատում են, էդ էլ մի օր կասեմ` ինչու են ձայնն անջատում տարբեր հաստատություններում, հատկապես` հիվանդանոցներում: Մարդկանց սրտի աշխատանքն է վատանում նրա ձայնից: Խնդում եք, բայց ես լուրջ բաներ եմ ասում: Մարմինը` հորմոնալ խախտումներով, «ատլետիկ կերպարով», էլ չասեմ` մնացածները: Արդեն բոլորը գիտեն, անգամ Ալիևն է ասում` հարբեցող: Սրանք ինչ են, ուղղակի ցուցիչներ են մարմնացած նեռի, որ նստել ու արյուն է քաշում, ծարավ է արյան»,- նկարագրելով Փաշինյանին` Աբովյանում ասաց Բագրատ Սրբազանը:

***

Աբովյանում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կրկին զգուշացրեց` մենք գտնվում ենք պատերազմի մեջ ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլ հատկապես հոգու և մտքի դաշտում։ Այդ պատերազմը նախ մեր մտքում ենք հաղթելու:
Ինչպիսին եղավ մեր հոգու ու մտքի մեջ, այնպես էլ մեր գործունեության մեջ է լինելու։

«Նա (նկատի ունի Փաշինյանին) ուզում է ասել, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը։ Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են։ Նա ուզում է ասել, որ, ժողովուրդ ջան, դուք կենդանի եք, դուք մարդկային ոչ մի որակ չունեք։ Սա է ասում, ուղղակի` այլ լեզվով»,- նշեց Սրբազանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին