▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամրապնդվում ենք այդ դիրքերում և մնալու ենք այդտեղ». Ալիև

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան ալիքում գրառում է արել.

«Բաքվի բռնապետը կրկին ելույթ է ունեցել՝ արտահայտելով իր «խաղաղասիրական» նպատակներն Արցախի ու Հայաստանի նկատմամբ

«...Այսպիսով, այսօր ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք, ամրապնդվում ենք այդ դիրքերում և այդ դիրքերում մնալու ենք։ Իհարկե, Լաչինի շրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ այլ քայլեր էլ են ձեռնարկվում, միջոցներ են ձեռնարկվում, և այդ միջոցները թույլ կտան այնտեղ վերադարձող մեր հայրենակիցներին ապրել հարմարավետ ու անվտանգ»,- հայտարարել է Բաքվի բռնապետը օկուպացված Լաչինում հատուկ ներկայացուցիչ նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև նշել է. «...այս երկուսուկես տարվա ընթացքում ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ ամեն ինչ տեսավ։ Միևնույն ժամանակ հակաադրբեջանական ուժերը տեսան մեր անկոտրում կամքը։ Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց և մեկ անգամ ևս ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մենք հասնում ենք և հասնելու ենք մեր ուզածին…»:

Ալիևի այս ելույթը հերթական անգամ ապացուցում է, որ մենք ժամանակ վատնելու, ուրիշների վրա հույս դնելու, անվերջ մեղավորներ փնտրելու ու պատասխանատվությունից խուսափելու փոխարեն, եթե վերջին երկու տարիներին հստակ նպատակով ու տեսլականով աշխատեինք, հաստատ այս վիճակում չէինք հայտնվի, Ալիևն էլ գլուխ չէր գովի, որ ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել ու դեռ մի բան էլ ամրանում է այդ տարածքներում...»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին