▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. «Միգուցե ԼԱՎ ՉԻ ՍՈՎՈՐՈՒՄ, որովհետև ՍՈՎԱ՞Ծ է…»

Չնայած դպրոցներն արդեն քանի տարի է անցել են տասներկուամյա կրթության և գործունեություն է սկսել ավագ դպրոց հասկացությունը, սակայն աշակերտների և կրթության ոլորտի ներկայացուցիչների մի մասը շարունակում են պնդել, որ 12 տարին շատ է դպրոցում սովորելու համար: Փորձելով ավելի հստակ պատկերացումներ կազմել ավագ դպրոցների առանձնահատկությունների, ինչպես նաև ավարտական քննությունների թեստավորման եղանակի սկզբունքների մասին, ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է կրթության փորձագետ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ      Բախշյանի հետ:

 

-Տիկին Բախշյան ինչպե՞ս կարժևորեք ընդունելության քննությունների թեստավորման եղանակով անցկացման եղանակը. Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդի օգտագործումը, արդյո՞ք չկա կրթությունը մեխանիկական աշխատանքի վերածելու մտավախություն:
-Թեստավորման քննությունների անցումը ես լուրջ առաջընթաց եմ համարում, որովհետև այս համակարգի միջոցով հնարավորինս նվազեցվեցին ընդունելության քննությունների կոռուպցիոն ռիսկերը: Մեզ մոտ թեստային աշխատանքների մեխանիզմը դեռևս կատարյալ չէ, բայց բոլոր դեպքերում լուրջ գործընթացներ են իրականացվում և կարող եմ ասել, որ տարեցտարի այս մեխանիզմը հղկվում է: Թեստը բավականին լուրջ, վերլուծական միտք, քննադատական մտածողություն պահանջող աշխատանք է: 


-Իսկ ի՞նչ կասեք այն խնդրի մասին, երբ թեստերում երկակի պատասխաններ են ճիշտ           լինում:
-Այս տարի չեն եղել երկակի պատասխաններով թեստեր, որքանով ես եմ տեղյակ նման բողոքներ չեն արձանագրվել:


-Տիկին Բախշյան, նշեցիք, որ նվազել է կոռուպցիոն ռիսկի դերը, ինչպե՞ս      կհիմնավորեք           դա:
-Թեստավորման կենտրոնի միջոցով մշակվել է մի համակարգ, երբ թեստերը գաղտնի են պահվում, և կարող եմ հավաստիացնել, որ կոռուպցիոն դեպքերը եթե գրանցվում էլ են, ապա բավականին քիչ:


-Ձեր հարազրույցներում նշում եք, որ ավագ դպրոցները կայացած չեն, ի՞նչն է խանգարում, որ ճիշտ կայանան և արդյոք դա պե՞տք էր մեզ:
-Ավագ դպրոցի նպատակը նախամասնագիտական կրթություն տալն է և եթե դա ճիշտ իրականացվի, ապա մեր երեխաները կարող են ավագ դպրոցում իրենց ապագա մասնագիտությունն ավելի հեշտությամբ ընտրել, ուստի ճիշտ էր այս համակարգի անցկացումը: Այլ հարց է թե ինչու ամբողջությամբ չի կայանում ավագ դպրոցը, որովհետև կառավարությունը հետևողական չեղավ, որպեսզի ավագ դպրոցը ընտրվեր այն ճանապարհով, ինչպես գրված էր ռազմավարության մեջ: Ավագ դպրոցը զարգացավ ապրիորի` մարզպետների ու քաղաքապետնորի հայեցողությամբ: Արդյունքում շատ դպրոցներ, որոնք չէին համապատասխանում ավագ դառնալու չափանիշներին, դարձան ավագ: Ավագ դպրոցը անհրաժեշտություն է որպես Բոլոնիայի կրթական սկզբունքներ որդեգրած պետություն, այն իր ռազմավարությամբ ենթադրում է ուսումնական պլանի ճկուն համակարգ և աշակերտի նախասիրություններին հարմար դասացուցակ, բայց մենք գիտենք , որ աշակերտն է հարմարվում դպրոցի          կոշտ   դասացուցակին:

-Կրթության նախարարության կողմից չի՞ վերահսկվում, թե ինչ սկզբունքներով են դպրոցները դառնում ավագ:
-Կան որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա դպրոցները դարձան ավագ,սակայն մազպետների առաջարկությամբ են կայացվել ավագ դպրոցների վերաբերյալ որոշումները: Եվ քանի որ բոլոր դպրոցները ենթարկվում էին մարզպետարաններին ու քաղաքապետարաններին, նախարարության ձեռքերը կարճ էին ու չմասնակցեցին այդ որոշումների կայացմանը ու նման կամայական ձևով բաշխում տեղի ունեցավ: Այստեղ տեղին է նշել 2012թ. մայիսի տասի կառավարության որոշումը` Գորիսի թիվ մեկ ավագ դպրոցին թույլ է տրվել հանրակրթություն կազմակերպել մեկից տասներկուերորդ դասարաններում: Այս որոշումը ավագ դպրոցի ռազմավարությանը հակասող որոշում է, քանի որ դպրոցը եղել է միջնակարգ` մեկից տասներկուերորդ դասարաններով, սակայն այդ միջնակարգ բառը հանվել է` օգտագործվելով ավագ դպրոց տերմինը: Նման որոշումները թուլացնում են ռազմավարությունը, հետընթաց են արձանագրում,մարդիկ այդպես էլ չեն կողմնորոշվում ավագ դպրոցը պետական քաղաքականությո՞ւն է,             թե՞՝     ոչ:

-Եթե հիմնական դպրոցներից մեկը չի դարձել ավագ, սակայն տնօրենը գտնում է, որ այդ դպրոցը համապատասխանում է այն չափանիշներին, որի շնորհիվ կարող է դառնալ ավագ, ի՞նչ կարող է անել        վերջինս:
-Պիտի պայքարի, պիտի համոզի նախարարությանը, որ կարող է լինել ավագ և այդ հիմնավորումները լինեն այնքան բավարար, որ հաջողությամբ պսակվեն:
Ի վերջո համապատասխանելու խնդիրը սուբյեկտիվ մոտեցում է, քանի որ ես գիտեմ տնօրեն, որ միայն պարզպետարանին չենթարկվելու համար պատրաստ է դիմել նախարարությանը: Նման խնդիրներ էլ են առաջանում, որոնք վնասում են կրթության քաղաքականության իրականացմանը:


-Ինչո՞վ է արդյունավետ տասներկուամյա կրթության համակարգի անցումը:
- Մեր շրջանավարտների մուտքը եվրոպական երկրների համալսարաններ հեշտացնելու համար, ուսանողների շարժունակությանը նպաստող այս համակարգի նորամուծությունը        ճիշտ   էր:


-Տիկին Բախշյան, Ձեր կարծիքով կրթության որակի բա՞ցն է պատճառը, թե պարզապես ավանդույթ դարձած երևույթ, որ ավագ դպրոցի շրջանավարտները լրացուցիչ պարապում են բուհ ընդունվելու     համար:
-Կարող եմ նշել, որ երևույթը անվստահությունն է դպրոցի նկատմամբ, թե ծնողները և թե աշակերտները դպրոցի գիտելիքների նկատմամբ ունեն անվստահություն, որը շատ դեպքերում արդարացված է: Այս խնդիրը աստիճանաբար պետք է վերանա. վատ չէ, որ կրնկուսույցը կա, վատն այն է, որ գիտելիքը կրկնուսույցի վրա է կառուցվում` հետին պլան թողնելով դպրոցի տված  գիտելիքները:

-Որպես կրթության բնագավառի ներկայացուցիչ` ի՞նչ կասեք, ճիշտ է, որ երկրորդ դասարանի աշակերտը դպրոցում շախմատ է սովորում կամ նրան հանձնարարվում են այնպիսի առաջադրանքներ, որոնք ավելի շատ նախատեսված են ծնողների` այլ ոչ թե աշակերտների համար:
-Շախմատը բարձրացնում է աշակերտների տրամաբանելու կարողությունը, ուստի ճիշտ է, որ աշակերտները այդ տարիքում սկսում են սովորել, իսկ ինչ վերաբերում է բարդ առաջադրանքներին, ապա կարող եմ ասել, որ իսկապես երբեմն մեր դասագրքերը հարմարեցված չեն բոլոր երեխաների համար, քանի որ դասարանում նստած են երեսուն երեխա, դա նշանակում է երեսուն առանձնահատկություն, երեսուն յուրովի ընկալելու ունակություն, ուստի պետք է դասարանում իրականացվի ծրագրային ճիշտ քաղաքականություն, որն է             ներառական             կրթությունը:

-Տիկին Բախշյան, ինչպե՞ս կգնահատեք այն երևույթը, երբ մարզերից եկած ուսանողները կարող են ընդունվել երևանյան բուհերի մագիստրատուրայի միայն վճարովի բաժիններ, նույնիսկ այն դեպքերում, երբ գերազանց առաջադիմությամբ ավարտել են բակալավրիատը, սակայն մագիստրատուրայի անվճար տեղերը նախատեսված են միայն տվյալ բուհի բակալավրի շրջանավարտների       համար:
-Դա պարզապես կարող եմ բնորոշել որպես իրավունքի ոտնահարում, շատ անարդար որոշում է կայացվել այդ համակարգում: 
Ես գտնում եմ, որ վճարովի-անվճար բաժանումը պետք է միայն սոցիալական հիմք ունենա, անվճար տեղերը պետք է նախատեսված լինեն սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների համար, պետությունը պետք է աջակցի նրանց, ովքեր ցանկանում են սովորել,սակայն ընտանիքը չի կարող վճարել, միգուցե սովորողը լավ չի սովորում, որովհետև սովա՞ծ է:


-Ի՞նչ բարեփոխումներ են սպասվում գալիք տարվա ընդունելության քննություների           ժամանակ:
-Բոլոր քննական թեստերը լինելու են առարկայական շտեմարաններից, և չի կարող լինել այնպիսի խոսակցություններ, որ առաջադրանքները ծրագրից դուրս են:

 

Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին