▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո

2021թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» (Fly One) ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմեց ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով:

168․am-ն է գրում ու հավելում․ «Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ավիաընկերության կողմից ուղևորափոխադրումների մեկնարկից հետո պարբերաբար դժգոհություններ են հնչում թե սպասարկման որակի, թե ընկերության անպատասխանատվության վերաբերյալ: Մասնավորապես, հայտնի են դեպքեր, երբ «FlyOne Armenia» ավիաընկերության ուղևորները միայն թռիչքից քիչ առաջ՝ օդանավակայանում են տեղեկացել, որ իրենց թռիչքը չեղարկվել է:

Ի դեպ, այնքան շատ են նշված ավիաընկերությունից բողոքները, որ Քաղավիացիայի կոմիտեն մտածում է օրենսդրական լուծումներ գտնելու մասին:

Հատկանշական է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ «FlyOne Armenia»-ի դեմ մինչ օրս 5 հայցադիմում է ներկայացվել գումարի բռնագանձման պահանջով, որոնցից մեկով վճիռ է կայացվել հօգուտ հայցվոր ուղևորի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին