▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անանուն աղբյուրը տարածում է ադրբեջանական տեղեկություններ՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ով

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն, այսօր, անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, ասել է, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում,  հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական  դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելել է  Մանուկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին