▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, չենք նահանջել. ընդդիմության շանսերը բարձր եմ գնահատում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:

Նա նշել է, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:

«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ  հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա:

***

«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր՝ ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է՝ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: «Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում. խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ քրգործեր, տնային կալանքներ»,- հավելել է նա:

***

Լրագրողի հարցին՝ եթե հանկարծ Փաշինյանը պարտվի, հեշտ կթողնի՞ իշխանությունն ու գնա, թե՞ տարբեր սցենարներ կլինեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե չգնա, շատ վատ է ավարտվելո

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին