▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անցկացնել կոնսուլտացիաներ Փաշինյանի «սիկտիր» գաղափարի շուրջ»

«Հանրային Ձայն» կուսակցությունը տարածել է  հայտարարություն․

 «Դիմում ենք այն կուսակցություններին, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր եւ դեմ են նիկոլյան ռեժիմին։ Առաջարկում ենք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքական գործիչներին, հանրային դեմքերին, ՀԿ-ին, անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ Նիկոլ Փաշինյանի  «սիկտիր» գաղափարի շուրջ։ Այսօր բոլորիցս է կախված մեր երկրի անվտանգության եւ ժողովրդավարության հարցը։ Մի կողմ ենք թողնում բոլոր տարաձայնությունները եւ խժդժությունները։ Մեր նպատակն է Նիկոլին եւ իր թիմին վռնդել իշխանությունից։

Հ.Գ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը նախկին իշխանությունների հետ ընտրության ժամանակ դաշինք չի կազմելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին