▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն չդառնա. Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության նոր նախագծի մասին

 


ԱԺ փոխնախագահ Արփինե Հովաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված նոր նախագծին, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս ձևաչափով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող: Ես իմ իրավասության շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն չդառնա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը:

 

Կարդացեք նաև՝ «Խոպանից» եկամուտ ստացած քաղաքացիները պարտավոր են այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին