▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ շարունակ լրատվական դաշտը վախի մթնոլորտում պահած մահակը կոտրվի․Հովհաննես Մովսիսյան

Դիտեք նաև՝

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը խորհրդարանում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է, որ երկար տարիներ մեդիադաշտը եղել է մոնոպոլիզացված։

«Գաղտնիք չէ, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից։ Այս անձնավորորության գլխավորությամբ հեռուստատեսային դաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի հնարավոր բոլոր ճյուղերի զավթմամբ։ Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստատեսային վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկայական մեդիակայսրությունը, որի մնացորդներն այսօր էլ կան»,- հայտարարել է Հովհաննես Մովսիսյանը։

Ըստ նրա՝ այժմ նախաձեռնել են բարեփոխումներ մեդիադաշտը ապամոնոպոլիզացնելու և դաշտը ազատականացնելու շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին