Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառմամբ է հանդես եկել:
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել էր Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության առաջին խաղին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել:
Նիկոլ Փաշինայանն իր ուղիղ եթերում պատմել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած առաջին հանդիպման մասին: