▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աներոջը կյանքից զրկած Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով, տարածքներ ունի Ամիրյան փողոցում․ ուշագրավ մանրամասներ

Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Լիանա Մարգարյան անունով մի կին պատմում, որ իր երեխաների աչքի առաջ հրազենային կրակոցով իր հորը սպանած նախկին ամուսինը հետապնդում իրեն, սպառնում իրեն ու իր հարազատներին։

Հայաստան.news-ն է գրում ու մանրամասնում․ « Կնոջ խոսքով՝ ինքը թաքնված է այժմ, չնայած որ իր ու իր երեխաների նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնվում են իբ րև անհետ կորած, բայց իր անվտանգությունից ելնելով՝ ինքը չի բացահայտում իր գտնվելու վայրը։

Լիանա Մարգարյանի ամուսինը ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանն է, որը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ Լիանա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է Լիանա Մարգարյանի հորը 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո՝ վերջինս հայտնվել է նորից ազատության մեջ։

Տեսանյութի տարածման պահից սկսած՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է այս դեպքը։ Հայաստան.news-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Գոռ Տեր-Եսայանի մասին։

Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը բավականին հարուստ է, Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում մի շարք առևտրային տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ են տրված։ Բնակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում, ունի թիկնապահներ, որոնք մշտական հսկողություն են իրականացնում նրա տան մոտ, անգամ քնում են շքամուտքում։ Աներոջ սպանության համար երկու տարի հոգեբուժարանում անցկացրած, հետո ազատ արձակված Գոռ Տեր-Եսայանը, ինչպես մեզ պատմեցին, խնդիրներ ունի նաև իր մոր և հարազատ եղբոր հետ։ Ամիրյանում վարձակալությամբ տրված տարածքները Գոռ Տեր-Եսայանի հայրը որպես ժառանգություն թողել է Գոռի եղբոր անունով, և դա կռվախնձոր է դարձել եղբայրների միջև»։

Մանրամասները՝ այստեղ

Համացանցում այսօր հայտնվել է տեսանյութ, որում երկու որդիների հետ «որպես անհայտ կորած որոնվող» կինը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ`

«Ուզում եմ հայտնել բոլոր ծանոթ և անծանոթ, մտահոգություն ցուցաբերող, հետաքրքրվող և այդ նյութերը տարածող քաղաքացիներին` ես և երեխաներս անհայտ կորած չենք, մեզ ոչ ոք չի առևանգել, սակայն ես ստիպված եմ թաքցնել մեր գտնվելու վայրը, քանի որ պատճառ ունեմ վախենալու իմ և երեխաներիս կյանքի և առողջության համար: 2020 թվականի մարտի 19-ին իմ ամուսինը, նախկին 6-րդ վարչության աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը, գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, Եկմալյան 1/1 հասցեում գտնվող մեր բնակարանում իմ և երկու անչափահաս երեխաներիս ներկայությամբ կրակահերթ է արձակել АК-74 տեսակի ինքնաձիգից և իմ աչքի առաջ սպանել է իմ հորը՝ 47-ամյա Արթուր Շավարշի Մարգարյանին:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «Սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»: Սակայն սպանությունը կատարած անձը քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում երկու տարի անցկացնելուց հետո հայտնվել է ազատության մեջ:»

Լիանա Մարգարյանը հայտնել է, որ մինչև դատաքննության ավարտը ազատության մեջ գտնվող իր նախկին ամուսինը բազմիցս սպառնացել և ահաբեկել է Լիանայի քրոջը, մորը, տատիկին և այլ անձանց:

«Ունեմ տեղեկություններ, որ Գոռի հարազատ եղբայրները և մայրը նույնպես դիմել են թե՛ ոստիկանություն, թե՛ դատախազություն, և այս պահին կան հարուցված նոր քրեական գործեր, քանի որ իր իսկ ընտանիքի անդամներին է սպառնացել՝ ելնելով ֆինանսական պահանջներից, կտակի և ժառանգության շուրջ վեճերից»: Ինչպես պարզաբանում է երիտասարդ կինը, սպանություն կատարած իր նախկին ամուսինը շարունակում է մնալ հասարակության մեջ՝ վայելելով իր ազատ կյանքը, հանրության աչքին փորձելով ձևանալ գործարար, բարերար և մտահոգ հայր, ով իբրև որոնում է իր երեխաներին: Այդ նպատակով նա օգտագործում է իրեն պատկանող «Ֆիննյուզ» լրատվական կայքը, ինչպես նաև խոշոր ֆինանսական միջոցներն ու ծանոթությունները: Լիանայի խոսքերով, Գ. Տեր-Եսայանը փնտրում է բոլոր հնարավոր տարբերակները իր դեմ գործելու, սկսած խոշոր նյութական պահանջներ ներկայացնելուց և վերջացրած հետախուզում հայտարարելով և իր դեմ քրեական գործեր հարուցելու սպառնալիքներով: Լիանան նաև հայտնել է, որ ամուսնալուծության գործը այս պահին դատարանում է, դատավոր Լիլիթ Սարգսյանը բավարարել է Գոռ Տեր-Եսայանի ներկայացրած հայցի ապահովման միջնորդությունները թե՛ երեխաների հետ տեսակցության օրեր և ժամեր նշանակելու, թե Լիանայից 40 մլն դրամ բռնագանձելու մասին: Հարկադիր կատարման ճառայությունը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ:

Կինը բացատրում է, որ հիմքեր ունի վախենալու թե՛ իր, թե՛ իր երեխաների կյանքի և անվտանգության համար: «Երեխաներս արդեն ականատես են դարձել սարսափելի տեսարանների և ես աղոթում եմ, որ մի կյանքը հերիքի նրանց ցավը մեղմելու և հոգեբանական տրավմաները բուժելու համար: Եվ խոսքը միայն հորս սպանության մասին չե, որի պահին նրանք ներկա են գտնվել այդ նույն բնակարանում, այլ նաև տարիներ շարունակ Գոռ Տեր-Եսայանի կողմից թե՛ իմ, թե՛ նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի և իրականացրած բռնությունների մասին է: Երեխաները հորը տեսնելու ոչ միայն ցանկություն չունեն, այլև վախենում են անգամ այդ մտքից:» Թիվ 13103220 քրեական գործի վերաբերյալ, որով Լիանա Մարգարյանը հանդիսանում է սպանության վկա, նա ասում է, որ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, պատմել է կատարվածի մասին, սակայն նախաքննությունը ավարտվել է ամիսներ առաջ, և սեպտեմբեր ամսից սպանություն կատարած անձը ազատության մեջ է: Լիանա Մարգարյանը դիմում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատաղազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Բարձրագույն դատական խորհրդդի նախագահ Կարեն Անդրեասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, խնդրելով թիվ 13103220 քրեական գործը վերցնել հսկողության տակ և արդար դատավարություն իրականացնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին