▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհամբեր սպասում եմ այս ողբերգական տարվա ավարտին. Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել​ նրանց գերեզմաններին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի​ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,​ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար​ ​ զոհված նվիրյալների անմահ հիշատակը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք​ 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։​ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին