Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց միջնորդագիրը։
Դրանից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց դատախազին։
«Ես հույս ունեմ՝ դուք հարգում եք ձեր ուսադիրները»,- ասաց նա՝ հարց ուղղելով դատախազին։