Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն անցնում է միանգամից մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությանը, ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն եւ հողերի ապօրինի օրինականացմանը:
Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին՝ Առինջում գտնվող առանձնատանը տեղի ունեցան խուզարկություններ, առգրավվել էին մի շարք կարեւոր փաստաթղթեր, նույն օրը նա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվեց մոտ 10 ժամ եւ դուրս գալով՝ տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական հետապնդում:
Մանրամասն՝ տեսանյութում