Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:
Նշենք, որ սա թվով 6-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում:
Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով:
Համաժողովի նպատակն է տեղի և օտարերկրյա գործարարների միջև համագործակցության միջոցով ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը:
Զուգահեռաբար ներկայացվել է էքսպո ցուցահանդես:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրիում հայկական նախշերով կոշիկ են նվիրել