▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձը բռնաբարել է 4-ամյա երեխայի

Դոնի-Ռոստովում՝ այգեգործական ընկերության տարածքում, ապրիլի 3-ին հայտնաբերվել է սեռական բռնարարքի բնույթ ունեցող մարմնական վնասվածքներով 4-ամյա մի աղջիկ: Երեխան հոսպիտալացվել է: Այս փաստի հիման վրա ՌԴ քր. օրենսգրքի 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի ուժային գործողությունները սահմանող հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:

Քննության վարկածով աղջիկն իր տան մոտից տեղափոխվել է այգեգործական ընկերության տարածք` անհայտ անձի կողմից, որն էլ նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:

Իրավապահ մարմինները ներկա պահին անցկացնում են քննչական գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու և հանցանք գործած անձին բացահայտելու ուղղությամբ:

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին