▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ անձը մահակով հարվածներ է հասցրել մարդկանց գլխին

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանները, Տ.Սարգսյանը գրավոր հաղորդում են ներկայացրել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի գլխի եւ մարմնի տարբեր մասերին։

Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Տուժած քաղաքացիներին պատճառված վնասվածքների աստիճանը պարզելու համար Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով ստացվել են Ն. և Հ. Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

Փորձագետների գնահատմամբ՝ վնասվածքների հետևանքով Հ.Սամսոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Ն.Սամսոնյանին պատճառված վնասվածքի աստիճանը վերջնական որոշելու համար վերջինս փորձագետների կողմից կրկին հրավիրվել է հետազոտության՝ դեպքից 21 օր անց։
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ կիրառված բռնությանը հնարավոր այլ անձանց մեղսակցությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին