▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն»

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ։

Չնայած, եթե քաղաքային այս իշխանությունները չեն կարողանում վերահսկել շինարարության, բարեկարգման, ճանապարհաշինության, առողջապահության և մյուս բոլոր ոլորտների ամենատարրական գործընթացները, զարմանալի կլիներ, որ նրանք ի վիճակի լինեին ապահովել մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները։

Սա հերթական անգամ խոսում է միայն ու միայն այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը կիլոմետրերով հեռու է քաղաքային կառավարումից։ Ավելին, նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։

Քաղաքային իշխանության անգրագետ, անպատասխանատու և փնթի կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառը այն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ:

Քաղաքային կառավարիչների անկարողությունը լրջագույն սպառնալիք է դարձել մեր անվտանգությանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին