▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթություններ տարածողներից ո՞վ է մասնակցել պատերազմին

Տարոն Մարգարյանը մասնակցե ՞լ է Արցախյան պատերազմին, զենք ուղարկե՞լ է ռազմաճակատ, իհարկե՝ ոչ, բայց շատ հասկանալի պատճառով. 12 տարեկանում պատերազմ չեն գնում՝ առավելևս զենք և զինամթերք չեն մատարակարում առաջին գիծ, բայց մի բան հստակ է. Տարոնը ծնվել է այնպիսի ընտանիքում և այնպիսի հայորդու որդի է, ով եթե պատերազմի տարիներին ոչ թե լիներ 12, այլ 17 տարեկան, վստահ եմ, կմասնակցեր:

Բացի այդ, 12-ամյա Տարոնի փոխարեն պատերազմին մասնակցել է նրա հայրը, ով ոչ միայն մասնակցել է պատերազմին, այլ նաև իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին ու հայոց պետականությանը: 
Շատ կցանկանայի իմանալ՝ Տարոնի մասին հերյուրանքներ կամ անհեթեթություններ տարածողների ծնողները կամ միգուցե իրենք մասնակցե ՞լ են պատերազմին:

 

Մենուա Հարությունյան

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին