▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Փողոցներ են փակվել

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դասադուլին միացած բուհերի ցանկը.

«Բռավո, ԵՊՀ

Բռավո, Բրյուսով

Բռավո, Մանկավարժական

Բռավո, Բժշկական

Բռավո, Կոնսերվատորիա

Բռավո, Եվրոպական»:

 

Թարմացված․ Կառավարության շենքի մոտ իրավիճակը կրկին լարվեց: «Ոստիկանական շղթայից երկու քայլ հետ գնացեք»,- դիմելով հավաքվածներին՝ հայտարարեցին ոստիկանները: Ոստիկան Գ. Ազիզյանը լրագրողներին ասաց, որ քիչ առաջ հավաքվածներից մեկը շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ:

Թարմացված․ Ոստիկանությունը զգուշացրեց, որ հատուկ միջոցներ կկիրառի, եթե ցուցարարները փորձեն Կառավարության անդամների՝ շենքից դուրս գալը խոչընդոտել: Իրավիճակը լարվեց:

Թարմացված․ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անդրանիկ Թևանյանին ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ տեղափոխում են քննչական կոմիտե:
Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել»:

Թարմացված․ «Այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը տեղի է ունենալու Սյունիքում, Գեղարքունիքում ու Հանրապետության հրապարակում: Նիկոլն ամեն օր պատերազմը մոտեցնում է»,- Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դեռ ուշ չէ. «Եկեք, միացեք, օգնեք մեզ՝ ազատվելու ներքին թշնամուց»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

Թարմացված․ Երևանում վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները: Ժամը 11:00-ին Կառավարությունում նիստ է անցկացվելու: Ինչպես նախօրեին հայտնել էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը, 10:00-ից հավաքվելու են Կառավարության շենքի մոտ: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել տարածքում:

Թարմացված․ Քաղաքացիները շարունակում է բողոքի ակցիաները։ Վաղ առավոտից նրանք փողոցներ են փակում։ Քիչ առաջ կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին Բուզանդի փողոցում ակցիա իրականացնող ցուցարարներին:

 

Թարմացված․ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բողոքի անհնազանդության գործողություն իրականացնելիս բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։

Թարմացված․ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում փողոցը փակած ցուցարարաների նկատմամբ․

Թարմացված․ «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հացադուլ է իրականացնում իր աջակիցների հետ միասին: Նա գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում:

«Հայաստանի իշխանությունները լվացել են ձեռքերն Արցախից ու չեն կարողանում երաշխավորել Արցախի և Հայաստանի անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է իշխանափոխություն։ Բայց իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, պետք է լինեն խորքային փոփոխություններ, որոնք կբերեն այս ճգնաժամի հաղթահարմանը»,- նախօրեին հայտնել էր գործիչը։

Անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Փողոցներ են փակվել․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին