▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով

Մասնավոր կայանատեղիների եւ մայրուղիների արագաչափերի կառավարումը պետությանը փոխանցելու թեև ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով և համակարգի կառավարման ու վերահսկողության մոդելի փոփոխությամբ: Պետք է անդրադառնալ ոչ միայն այս ոլորտի հարկման խնդիրներին, այլև ոլորտի նշանակությանն ու դերին տնտեսական (մասնավորապես՝ տուրիզմի զարգացման համատեքստում) ու հասարակական կյանքի, տարածքային զարգացման քաղաքականության տրամաբանության տեսանկյունից: Պակաս հիմնարար չէ նաև ոլորտի որոշակի հատվածներում պետական մենաշնորհի սահմանման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցի դիտարկումը:

 

Հովհաննես Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին