▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանը լրագրողներին հրավիրում է ՊՊԾ գնդի դիմաց

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ վաղը՝ ժամը 10:30-ին բոլոր լրատվամիջոցներին հրավիրում է ՊՊԾ գնդի դիմաց. «Հայտնում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ին ինձ՝ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանիս, կանչել են հարցաքննության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական վաժին ՝ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանի մոտ թիվ 12135816 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու և որպես մեղադրյալ հարցաքննելու համար։ Այս ամենից հետո իմ եզրակացությունը հստակ է՝ սա քաղաքական հետապնդում է 2017թ․-ի համապետական ընտրություններից ինձ լիկվիդացնելու համար և միակ կին քաղաքական գործչին, ով ունակ է ժողովրդին ոտքի հանելու քաղաքական պրոցեսներից հակաիրավական ճանապարհով լիկվիդացնելու համար։ Վաղը, դեկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ին, ես մամուլի ասուլիս եմ հրավիրում հենց ՊՊԾ գնդի դիմաց, որտեղ ավելի մանրամասն կհիմնավորեմ մեղադրանքի արհեստականությունն ու հակաիրավական լինելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին