Թարմ անիկդոտ երթուղայինից․․․
Այսօր երթուղայինում մի շատ ծիծաղելի երկխոսություն տեղի ունեցավ։ Վարորդը, որ վարում էր երթուղայինը, ինչպես և Երևանի բոլոր վարորդները, լսողությունից թույլ էր, թեև հազիվ 50 տարեկան լիներ։ Հերթական կանգառում մի ծեր պապիկ նստեց և հարմարավետ տեղավորվելով սկսեց ուշադիր նայել նստածներին։ Հաջորդ կանգառում մի կին իջավ և այնքան ուժգին փակեց երթուղայինի դուռը, որ բոլորը ցնցվեցին։ Պապիկը բարկացավ․
-Էս ինչ մարդիկ են, տարրական կուլտուրա չունեն
Այն կողմից վարորդը բարկացած․
-Չէ, չեմ կարող կանգնեմ,կամերաները նկարում են պապի ջան։
-Այ տղա ջան, ասում եմ դուռը կամաց փակեն
-Հաաա, պապի ջան, թե չէ սաղ կամերաներ են, մնացել է մի տեղ էլ կամերա դնեն ու կպրծնենք։
-Հա, ճիշտ ես ասում տղա ջան, իրոք։
-Բայց լավ էլ ջոգող պապի դուրս եկար հաաա, պապի ջան։
-Հա, բա կարող է գիտես, ես կարգին կյանք տեսած մարդ եմ
Ծիծաղ երթուղայինում, հետո պապիի կողմից վարորդին խաշի հրավեր, կրկին ծիծաղ և այսպես շարունակ։
Վերջում ասացի, սա այսօր ֆեյսբուքում գրելու եմ, որպես հումոր, մի կին էլ, թե դե կգրես աղջիկ ջան, որ ես էլ եմ ներկա եղել:
Անի Զախարյանի անեկդոտը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet