Դիտեք նաև՝
Շրջհարկի բարձրացման դեմ բողոքի ակցա իրականացնող տնտեսվարողները պահանջում են Կառավարությունից կասեցնել որոշումը։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ իրենց պահանջը չի կատարվում․ «Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում, մինչև մեր հարցին լուծում չտան»,- ասաց տնտեսվարողներից մեկը, որին ի պատասխան ներկաները սկսեցին բացականչել․ «Կասեցո՛ւմ, կասեցո՛ւմ»։ *** |
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողների մեծ մասը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, նրանցից մեկն անգամ լրատվականներին «գայլերի ոհմակ» անվանեց։ «Ձեր օգնությամբ ենք կարողանում հարցեր բարձրացնել, շնորհակալություն ձեր աշխատանքի համար»,- իրավիճակը փրկեց ակցիայի մասնակիցներից մեկն, ով պարզաբանեց, որ մարդիկ վախենում են տեսախցիկների առջև խոսել․ «Գայլերի ոհմակ ասելով՝ ձեզ նկատի չունեն, այլ որ լուսաբանելուց հետո «գայլերի ոհմակի» նման կհարձակվեն մեր ժողովրդի վրա»,- ասաց անհատ ձեռներեց տիկին Կարինեն։ Խոսելով ԱԺ-ում կայացած քննարկման մասին՝ նշեց․ «Հայտնեցին, որ շրջհարկի բարձրացման որոշման կասեցման հնարավորությունը զրո է, բայց հիմա պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես հետ քաշեն որոշումը։ Իրենք այնպես են ներկայացնում, կողքից լսողը կմտածի՝ մենք խուսափում ենք հարկեր վճարելուց, նման բան չկա։ Այ էդ «գայլերի ոհմակից» ենք վախենում, որ հարձակվելու են մարդկանց վրա»,- ասաց տնտեսվարողը։ |