▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Թովմասյանի, Արման Թաթոյանի և ոստիկանության արձագանքը՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, իրականացվում են ստուգողական աշխատանքներ:

Ավելի վաղ հայտնել էինք «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման մասին:

«Տեղի ունեցածն անթույլատրելի եմ համարում՝ ԶԼ կոնկրետ միջոցի հանդեպ վերաբերմունքի տեսական հոգեբանական հիմնավորվածությունից անկախ: Ցավում եմ այս դեպքի համար»,- սոցկայքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Ակումբի հիմնադիր և Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնել է, որ այս պահին երկրում չէ. վերադառնալուն պես՝ կարձագանքի. «Կատարվածն այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Թովմասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։

Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին