Դիտեք նաև՝
«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Մագա Հարությունյանն էր:
Դեռ 5 տարեկանում տատիկի հետ թատրոն գնալը վճռորոշ եղավ մասնագիտության ընտրության հարցում։ Դերասանուհի դառնալը եղավ նրա ամենամեծ երազանքը.
«Ներկայացման ժամանակ բեմին դերասանը՝ կերպարը մահացավ։ Տատիկս այդ պատմությունը ուղղակի էդ պահին փակելու համար ասաց, որ դերասանները չեն մահանում։ Ինձ թվաց դերասաններն անմահ են, ու էդտեղից սկսվեց իմ մոտ հետաքրքրությունը մասնագիտությանս հանդեպ»։
Սուրճի վաճառքից մինչև թռուցիկների բաժանում ու զորամասի ճաշարանում տատիկին օգնության հասնելու ձգտում… Մինչ մասնագիտական աշխատանքին անցնելը նա շատ այլ աշխատանքներ է կատարել.
«Իմ առաջին աշխատավարձը 300 դրամն ա եղել։ 300 դրամներով ես չէի հասցնում ոչ մի բան անեի։ Օրեր էին լինում ավտոբուսից ուշանում էինք և այդ գումարը, որ հավաքվել էր մի քանի օրերի ընթացքում, տաքսուն էինք տալիս, նորից տուն էինք գնում»։
2022 թվականին նա հանդիպում է հաղորդավար Սուրեն Փահլաևանյանին և ամուսնանում նրա հետ։ Նրանց միությունը, սակայն, շատ քննարկվեց ու Սուրենի բաժանման համար նրա հասցեին նույնիսկ մեղադրանքներ հնչեցին.
«Սուրենը դստեր հետ երբեք առիթ չի ունեցել շփվելու ու, առհասարակ, ոչ էլ նախկին կնոջ։ Անկախ ամեն ինչից` ես իրան սիրում եմ,ինքն իմ Սուրենի ձագուկնա… Ես հուզվեցի…»։
«Ովքեր գիտեն էդպես ու մտածում են, որ Մագան կապ ունի իմ և Յանայի հարաբերության փլուզմանը ՝դուք չարաչար սխալվում եք, որովհետև երբ ես բաժանվել եմ, էդ ժամանակ Մագային չեմ էլ ճանաչել»։
Եթե քո դիմաց բարեկամ է կանգնած, նրան գոնե մի անգամ ներել է պետք, այս համոզմունքով ապրում ու այսօր նաև իր փոքրիկն ունենալու մասին է երազում Մագա Հարությունյանը։
Աղբյուրն՝ այստեղ