«Հլու հնազանդ կատարել է ադրբեջանական կողմի պահանջը»,- AntiFake-ի եթերում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսին սահմանազատման վերաբերյալ հնչեցրած մտքերին։ «Ստացվում է, որ ոչ թե մեկ միասնական քարտեզի տրամաբանությամբ է իրականացվում սահմանազատման և սահմանագծման գործընթացը, այլ՝ մարզ առ մարզ։ Ցանկացած մարզի պարագայում Ադրբեջանը հարկադրանքի քաղաքականություն է կիրառելու, ստանալու է այն, ինչ իր օրակարգում կա և դիմացը չի զիջելու ոչինչ, հետ չի քաշելու զորքերը նունիսկ 200 քառ. կմ տարածքից։ Այդ մաս առ մասը ենթադրում է, որ հետո, երբ անկլավները Ադրբեջանը հետ վերցնի, մինի միջանցքներ է պահանջելու՝ դրանք Ադրբեջանի հետ կապելու համար։ Ստացվում է՝ բացի այն մեկ միջանցքի տրամաբանությունից, առնվազն 4-5 մինի միջանցքներ են լինելու»,- ասել է քաղաքագետը։ |
«Անկլավներից հետո Ադրբեջանը մինի միջանցքներ է պահանջելու»․ Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet