▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անլռելի զանգակատունը» պոեմի հեղինակին չիմացողն ուզում է քաղծառայող դառնալ.a1plus.am

 

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշում է, որ քաղաքացիական ծառայող-քաղաքացի հարաբերությունների, շփման ընթացքում միշտ չէ, որ այդ ծառայողի մասնագիտական որակները կամ վարքագիծը համապատասխանում է նրա զբաղեցրած պաշտոնին։
«Ըստ այդմ էլ մեր նպատակն է միասնական ուժերով բարելավել այս ոլորտը։ Այդ իսկ պատճառով էլ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել քաղաքացիական ծառայության մասին օրենքում»,-ասաց Մանվել Բադալյանը։
Վերջինիս տեղեկացմամբ՝ այս տարի քաղաքացիական ծառայության համար անցկացվող քննության դիմորդներից քննությունը հաջողությամբ հաղթահարել է դիմորդների միայն 20 տոկոսը, մինչդեռ դիմել էին մոտ 360 հոգի։
«Քննությունը թեստային տարբերակով է, և այնտեղ ընդգրկված են հարցեր տաբեր ոլորտներից՝ ՀՀ Սահմանադրություն, Հայոց պատմություն, Հայոց լեզու, Քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն։ Կան այնպիսիք, ովքեր նույնիսկ ամենատարրական հարցերին չեն կարողացել պատասխանել ՝ օրինակ ի՞նչ օր է Սեպտեմբերի 21-ը, կամ ո՞վ է գրել «Անլռելի Զանգակատուն» պոեմը, կամ քանի՞ մարզ կա Հայաստանում և այլն։ Այսինքն ոմանք նույնիսկ այս մակարդակի հարցերին չեն տիրապետում։ Նմանօրինակ խնդիրները լուծելու համար մենք իրականացնում ենք ուսուցում»,-ասաց նա։
Պարոն Բադալյանը հումորով նշեց նաև, որ   այս կամ այն թեկնածուին քննության ընթացքում օգնելու,կամ անցկացնելու համար իր վրա ճնշումներ գործադրվում են միայն   հարևանների կամ բարեկամների կողմից ,իսկ չինովնիկական խավի կողմից՝ ոչ։
«Ինձ համար ամենադյուրինը այդ չինովնիկական ճնշումը հաղթահարելն է »,-ծիծաղելով սահմանափակեց նա։
Մանվել Բադալյանը նաև կոչ արեց կուսակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանք իրենց շարքերում չընդգրկեն քաղծառայողների, քանի որ քաղաքացիական ծառայությունը ապաքաղաքականացված գործառույթ է։

a1plus.am-ը գրում է.Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշում է, որ քաղաքացիական ծառայող-քաղաքացի հարաբերությունների շփման ընթացքում միշտ չէ, որ այդ ծառայողի մասնագիտական որակները կամ վարքագիծը համապատասխանում է նրա զբաղեցրած պաշտոնին։

«Ըստ այդմ էլ մեր նպատակն է միասնական ուժերով բարելավել այս ոլորտը։ Այդ իսկ պատճառով էլ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել քաղաքացիական ծառայության մասին օրենքում»,-ասաց Մանվել Բադալյանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ այս տարի քաղաքացիական ծառայության համար անցկացվող քննության դիմորդներից քննությունը հաջողությամբ հաղթահարել է դիմորդների միայն 20 տոկոսը, մինչդեռ դիմել էին մոտ 360 հոգի։

«Քննությունը թեստային տարբերակով է, և այնտեղ ընդգրկված են հարցեր տաբեր ոլորտներից՝ ՀՀ Սահմանադրություն, Հայոց պատմություն, Հայոց լեզու, Քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն։ Կան այնպիսիք, ովքեր նույնիսկ ամենատարրական հարցերին չեն կարողացել պատասխանել ՝ օրինակ ի՞նչ օր է Սեպտեմբերի 21-ը, կամ ո՞վ է գրել «Անլռելի Զանգակատուն» պոեմը, կամ քանի՞ մարզ կա Հայաստանում և այլն։ Այսինքն ոմանք նույնիսկ այս մակարդակի հարցերին չեն տիրապետում։ Նմանօրինակ խնդիրները լուծելու համար մենք իրականացնում ենք ուսուցում»,-ասաց նա։

Պարոն Բադալյանը հումորով նշեց նաև, որ   այս կամ այն թեկնածուին քննության ընթացքում օգնելու,կամ անցկացնելու համար իր վրա ճնշումներ գործադրվում են միայն   հարևանների կամ բարեկամների կողմից ,իսկ չինովնիկական խավի կողմից՝ ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին