▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմեղ տեղը փակել եք. Գաստիկը, Ծըգլը, Տլեն զենքերը զննելու ժամանակ դժգոհեցին

armtimes.com-ը գրում է.

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:

Հետազոտվեցին իրեղեն ապացույց համարվող զենք զինամթերքը: Մասնավորապես այն ինքնաձիգերը, որոնցով սպանվել են Երրորդմասցի Լյովիկն ու ընկերները, ինչպես նաեւ սպանվածների ատրճանակները:

Դատարան էր ներկայացել փորձագետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Ասլանյանը, որը կատարել էր զենքերի փորձաքննությունը: Մինչ զենքերը հետազոտելը ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց տեղեկանալ, թե փորձագետը որտեղ եւ ինչ պայմաններում է անցկացրել զենքերի զննությունը, ապա հայտարարեց, որ իրեղեն ապացույց համարվող զենքերը ոչ պատշաճ պայմաններում են զննվել, որի արդյունքում փաստերը խեղաթյուրվել են: Ավելին նա հայտարարեց, որ իրեղեն ապացույցները փչացված են, դրանք փաթեթավորված չեն համապատասխան ձեւով եւ չկա համապատասխան կնիք:

Առաջինը զննվեց Լյովիկին պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը, այնուհետեւ նրա ընկերոջ՝ Մոսոյի ատրճանակը, որից հետո հերթը հասավ ինքնաձիգերին: Լուսինե Սահակյանը դատարանի թույլտվությամբ առանց փաթեթն ու կնիքը վնասելու միջից հանեց ինքնաձիգը՝ ապացուցելով, որ կարող է առանց կնիքը վնասելու իրեղեն ապացույցը դուրս բերել փաթեթից: Սա, իհարկե, անհարամար դրության մեջ դրեց փորձագետին, իսկ մեղադրող դատախազ Արամյանն էլ շտապեց հայտարարել, որ փաթեթն այնուամենայնիվ վնասված չի եղել: Սա հեգնանքով ընդունվեց դատարանի դահլիճում գտնվողների կողմից, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) սկսեցին բարձրաձայն դժգոհել. «Անմեղ տեղը փակել եք»,- ասացին նրանք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին