Այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:
Mediaportn է գրում ու նշում, որ Աննա Հակոբյանը եղել է երկու զինված «ախրանիկների» ուղեկցությամբ:
Օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել:
«Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնելուց առաջ, կամ որևէ տեղից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը ֆոտոսեսիաներ է կազմակերպում զոհված հերոսների ընտանիքների հետ՝ երկրից իր բացակայությունը քողարկելու համար:
Հիշեցնենք, որ հին նոր տարին Մոսկվայի էլիտար ռեստորաններում տոնելուց, իսկ ժամանացը «Большой театр»-ում վայելելուց հետո Հայաստան վերադառնալուց օրեր անց, նա այցելել էր զոհված ոստիկանի ընտանիքին, իսկ երեկ, ԱՄՆ վոյաժից մեկ օր առաջ՝ զոհված լեյտենանտի ընտանիքին:
Ցավալի է, փատորեն, պատերազմում զոհված տղաների ընտանիքներին Նիկոլ Փաշինյանը որպես «մասովկա» է օգտագործում»,-գրում է տելեգրամյան ալիքը: