Այսօր լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել յան հարցին, թե ինչպես է Աննա Հակոբյանը կարողացել մուտք գործել Ռուսաստան, եթե այդ երկիր օտարերկրացիների մուտքն արգելվում է՝ բացառությամբ մի քանի դեպքերի:
Հակոբյանի խոսքով՝ ինքը չի հետաքրքրվել, չի հարցրել. «Եթե կան մի քանի կետեր, որոնք պետք է անցնեն Ռուսաստան մուտք գործելու համար, միգուցե նրանք անցել են այդ կետերը»:
Նա խուսափեց պատասխանելուց նաև այն հարցին, թե ինչու են մասնավոր այցի ժամանակ իր քրոջն ուղեկցել անվտանգության աշխատակիցներ:
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը մեկնել Մոսկվա. պարզաբանում է պատգամավոր եղբայրը